«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմինը նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում, քննարկելով խորհրդարանական ընտրությունների մասնակցության նպատակահարմարության հարցը, որոշում է կայացրել․

1. Ոչ լեգիտիմ սահմանադրության, դրանից բխող անընդունելի ռեյթինգային ընտրակարգով ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և հասարակական-քաղաքական կյանքի կանոնակարգման այլ իրավական ակտերի պայմաններում ընտրություններին մասնակցելու դեպքում հստակեցնել և նախընտրական ծրագրում ամրագրել կուսակցության դիրքորոշումը այդ հարցերի առնչությամբ։

2. Հստակեցնել կուսակցության պատասխանատվության ձևը և սահմանները այդ հիմնարար իրավական ակտերի փոփոխման գործում։

3. Մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

«ՔՈ» ՍԴԿ

Տեսանյութեր

Լրահոս