Բաժիններ՝

«Պետությունը խրախուսելու է նման ցանցերի տեղադրումը». Գեղամ Գևորգյան

Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի պիլոտային ծրագիրը Հայաստանի 2-3 մարզերում կներդրվի 2019թ.: Այս մասին ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Բնական աղետների ռիսկերի նվազեցման նպատակով մի շարք միջոցառումներ են նախատեսվում: Արդեն երկու տարի այս գործըթնացը շարունակվում էր:  Հաջորդ տարվանից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ: Լինելու է պիլոտային ծրագիր: Այն կլինի երկու կամ երեք մարզում` երկու կամ երեք մշակաբույսի համար»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Միջազգային խորհրդատուները վերջնական փաթեթի մշակումը, ապահովագրական ընկերությունների հետ քննարկված տարբերակը կներկայացնեն արդեն նոյեմբերին:

Գևորգյանն անդրադարձավ նաև հակակարկտային կայանների հարցին: Նա նշեց, որ պետք է հասկանալ հակակարկտային համակարգերի արդյունավետությունը և ցանցի ստեղծման նպատակահարմարարությունը:

«Արդյունավետ մոտեցումը հակակարկտային ցանցի ներդրման համար պետական աջակցության տրամադրումն է: Բայց պետությունը խրախուսելու է նման ցանցերի տեղադրումը»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Նա նկատեց, որ Հայաստանում այսօր արդեն արտադրվում են այդ ցանցերը, և շուկան ֆերմերներին հնարավորություն տալիս է օգտագործել դրանք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս