ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականների առաջնորդ կդառնա Քևին Մակքարթին. WSJ
Քեւին Մակքարթին (կոնգրեսական Կալիֆոռնիայի նահանգից), ամենայն հավանականությամբ, կընտրվի Հանրապետական կուսակցության խմբակցության առաջնորդ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում: Նոյեմբերի 13-ին այս մասին իր կայքում հաղորդել է The Wall Street Journal (WSL) թերթը:
Թերթը շարադրել է կոնգրեսականների հետ զրույցների արդյունքները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական փոքրամասնության առաջնորդի համար նոյեմբերի 14-ին կայանալիք գաղտնի քվեարկության նախօրյակին: Ամեն ինչ վկայում է, որ Մակքարթին բավարար պաշտպանություն կստանա այդ պաշտոնն զբաղեցնելու համար: Մակքարթին նախքան ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունները գլխավորել է հանրապետականների մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում: Փոքրամասնության առաջնորդի երկրորդ թեկնածուն Ջիմ Ջորդանն է (հանրապետական Օհայոյի նահանգից): Ձայների մեծամասնություն հավաքելու նրա շանսերը մեծ չեն, գրել է հրատարակությունը:
Ինչպես նոյեմբերի 12-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ նոյեմբերի 6-ին կայացած ընտրությունների արդյունքները դեռեւս ամփոփված չեն 10 ընտրատարածքներում: Առանց այդ տարածքների հաշվարկի, դեմոկրատները Կոնգրեսի ստորին պալատում ստանում են 225, իսկ հանրապետականները՝ 205 տեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: