Բաժիններ՝

Տիմոշենկոյի նախագահական վարկանիշը 21 տոկոս է, Պորոշենկոն գլխավորում է հակավարկանիշը. հարցում

Ուկրաինայի նախկին վարչապետ եւ «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն նախագահական վարկանիշի առաջատարն է: Այդ մասին վկայում են համատեղ հարցման՝ նոյեմբերի 13-ին հրապարակված արդյունքները, որն անցկացվել է ուկրաինական սոցիոլոգիական երեք ընկերությունների՝ Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (ԿՍՄԻ), Ռազումկովի կենտրոնի եւ «Ռեյտինգ» խմբի կողմից:

«Յուլյա Տիմոշենկոյին պատրաստ էաջակցել այն քաղաքացիների 21 տոկոսը, որոնք արդեն կատարել ե իրենց ընտրությունը եւ մտադիր են մասնակցել քվեարկությանը, արտիստ Վլադիմիր Զելենսկուն պաշտպանում է 11 տոկոսը, Պյոտր Պորոշենկոյին՝ 10 տոկոսը, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցութան առաջնորդ Անատոլի Գրիցենկոյին՝ 10 տոկոսը, «Ընդդիմադիր դաշինքի» համանախագահ Յուրի Բոյկոյին՝ 9 տոկոսը, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին՝ 8 տոկոսը»,-հայտնել են ԿՍՄԻ-ում: Քաղաքական գործիչների հակավարկանիշը գլխավորում է Պորոշենկոն՝ «հարցման մասնակիցների կեսից ավելին նրա օգտին չէր քվեարկի ոչ մի պարագայում», ընդգծել են սոցիոլոգները:

«Յուրաքանչյուր հինգերորդ ընտրողը հավատում է, որ հաջորդ նախագահը դառնալու է Տիմոշենկոն: Պորոշենկոյի հաղթանակին հավատում է այն քաղաքացիների 14 տոկոսը, որոնք մտադիր են մասնակցել ընտրություններին: Այն բանին, որ մյուս քաղաքական գործիչները կարող են զբաղեցնել պետության բարձրագույն պաշտոնը, հավատում է մասնակիցների 4 տոկոսից պակաս մասը»,-հայտնել են ինստիտուտում: Հարցմանը մասնակցել է 10 հազար մարդ՝ Ուկրաինայի բոլոր մարզերից: Վիճակագրական անճշտությունը կազմում է 1 տոկոսից ոչ ավելի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս