Բաժիններ՝

Գյումրիում հրաժեշտ են տալիս ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանին

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան՝ Գյումրի: Գյումրեցիները հնարավորություն ունեցան վերջին հրաժեշտը տալ անվանի ծանրորդին Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, իսկ ժամը 18։00-19։00-ը կայանում է հոգեհանգստի արարողությունը:

Անվանի ծանրորդին հարգանքի տուրք մատուցելու են գալիս բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման. մարզիկները, ընկերներն ու հարազատները, բոլոր նրանք, ովքեր հպարտությամբ հիշելով մեծ ծանրորդի հաղթական ուղին, փաստում են՝ նպատակասլացության ու հզոր կամքի, ինչպես նաև երբեք չմեծամտանալու ու միշտ համեստ մնալու շնորհիվ է նա գրանցել այդքան հաղթանակներ:

Աշգաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո Հայաստան վերադառնալով՝ անմիջապես օդանավակայանից Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցի էր եկել ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: «Այստեղ եմ շտապել օդանավակայանից: Շատ ծանր կորուստ է հայ ազգի ու աշխարհի ծանրամարտի համար: Նման հաղթանակներ ու ռեկորդներ գրանցել բոլորը չեն կարող՝ պետք լինել Յուրի Վարդանյանի նման անհատ ու մարզիկ նման հաջողությունների հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց երիտասարդ ծանրորդը ՝ վստահեցնելով, որ ամեն կերպ աշխատում է նմանվել լեգենդար մարզիկին։

Կարդացեք նաև

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս