Գիտնականները բացահայտել են ուշ ժամի սնվելու վտանգը
Ուշ ժամի սնվելը կարող է սիրտ-անոթային հիվանդություններ եւ շաքարախտ առաջացնել մարդու կենսաբանական ռիթմերի խանգարման պատճառով, այս եզրակացությանն են հանգել Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի մի խումբ գիտնականներ, համապատասխան հետազոտությունը զետեղված է LiveScience-ի պորտալում։
Մասնագետները որոշել են ուսումնասիրել փոխադարձ կապն այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են շաքարախտը, ճարպակալումը եւ հիպերտոնիան, եւ սննդի ընդունման ժամանակի միջեւ:
Գիտափորձը հիմնվել է 18-ից մինչեւ 76 տարեկան ավելի քան 12,7 հազար լատինամերիկացիների բժշկական հետազոտությունների արդյունքների վրա, որի ընթացքում բժիշկները զուգադրել են երկու օրվա ընթացքում նրանց առողջական վիճակը եւ նրանց կողմից սննդի ընդունման ժամանակը:
Հետազոտողները հայտնաբերել են, որ այն փորձարկվողները, որոնք կերակրի մեկ երրորդը եւ ավելին գործածել են 18.00-ից հետո, ունեցել են արյան մեջ շաքարի եւ ինսուլինի ավելի բարձր մակարդակ, ինչպես նաեւ բարձր ճնշում նրանց համեմատությամբ, ովքեր սննդի մեծ մասը գործածել է երեկոյան ժամը վեցից առաջ: Ըստ որում ուշ ժամի սնվել սիրողները 19 տոկոսով ավելի էին հակված նախաշաքարախտի զարգացման եւ 23 տոկոսով ավելի ենթակա՝ հիպերտոնիայի զարգացման:
Հետազոտության առաջատար հեղինակի՝ Նուր Մակարեմի կարծիքով՝ սույն երեւույթը կարելի է բացատրել ոչ ճիշտ ապրելակերպի պատճառով մարդու կենսաբանական ռիթմերի խանգարմամբ, ինչն իր հերթին հանգեցնում է նյութափոխականության հետ կապված խնդիրների եւ մեծացնում խրոնիկական հիվանդությունների վտանգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: