10 ազդանշան, որ հարկավոր է դիմել սրտաբանի օգնությանը

Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն աշխարհում մահացության հիմնական պատճառներից են: Med2.ru-ի հաղորդմամբ՝ այս հիվանդությունների վտանգավորությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դրանք բավական երկար ժամանակ կարող են աննկատ մնալ: Խնդրի մասին հիվանդների մեծ մասն իմանում է միայն այն ժամանակ, երբ արդեն հասցրել են բարդություններ զարգանալ:

Կայքը ներկայացրել է մի քանի ախտանշան, որոնք կարող են վկայել սրտի հետ խնդիրների առկայության մասին: Դրանցից մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ պատճառները վեր հանելու և անելիքները հստակեցնելու համար:

Ցավ: Ցավն առաջանում է կտրուկ կրծքավանդակում, որովայնի վերին հատվածում կամ իրանում, որտեղից ճառագայթում է դեպի մեջք, ձեռքեր, ծնոտ: Հաճախ այս ցավը շփոթում են ատամի կամ մկանային ցավի, այրոցի և նյարդի ճզմման հետ:

Շնչահեղձություն: Սիրտ-անոթային հիվանդությունների 90 տոկոսն ուղեկցվում է պարբերական շնչահեղձությամբ:

Կարդացեք նաև

Այտուցներ: Առաջանում է սրտի վատ աշխատանքի պատճառով. հեղուկն օրգանիզմից դուրս չի գալիս:

Հյուծվածություն: Հոգնածությունը ոչ միշտ է կապված սթրեսի և ծանրաբեռնվածության հետ: Երբեմն դրա պատճառը սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներն են:

Արագ սրտխփոց: Եթե պարբերաբար սրտի ռիթմի խանգարումներ են նկատվում, դիմեք մասնագետի:

Լնդերի բորբոքում: Պարադոնտիտն ու գինգիվիտը երբեմն կարող են պայմանավորված լինել նաև սիրտ-անոթային հիվանդություններով:

Խռմփոց: Առաջին հայացքից անվտանգ թվացող այս խնդիրը կարող է վկայել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների մասին:

Գլխապտույտ: Այս խնդիրները կարող են պայմանավորված լինել մի խումբ գործոններով: Բոլոր դեպքերում հարկավոր է դիմել բժշկական օգնության:

Ուշագնացություն: Եթե այս խնդիրը կրկնվում է մի քանի անգամ, դիմեք մասնագետի:

Սեռական թուլություն՝ իմպոտենցիա: Սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող տղամարդկանց 65 տոկոսը սեռական խնդիրներ է ունենում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս