Բաժիններ՝

«Ռուսական կողմից պահանջում ենք թափանցիկ տեղեկատվություն». Կուրցը ՌԴ-ից տեղեկատվություն է պահանջել լրտեսության մեջ կասկածվող նախկին գնդապետի վերաբերյալ

Վիեննան ռուսական կողմից «թափանցիկ» տեղեկատվություն է պահանջում ավստրիական բանակի նախկին գնդապետի հետ կապված իրադրության առնչությամբ, որը կասկածվում է Ռուսաստանի օգտին հետախուզական գործունեության մեջ: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

«Այժմ մենք ռուսական կողմից պահանջում ենք թափանցիկ տեղեկատվություն: Դեսպանը կամ ավելի ստույգ՝ լիազոր ներկայացուցիչը, որովհետեւ դեսպանը ներկայում Ավստրիայում չէ, կանչվել է ԱԳ նախարարություն: Մնացած ամեն բան մենք կքննարկենք եվրոպացի մեր գործընկերների հետ»,-նոյեմբերի 9-ին լրագրողներին ասել է Կուրցը: Ավելի վաղ Kronen Zeitung հրատարակությունը հայտնել էր, որ Ավստրիայի զինված ուժերի նախկին գնդապետ է ձերբակալվել 20 տարվա ընթացքում Ռուսաստանի օգտին հետախուզական գործունեության կասկածանքով: ՌԴ դեսպանությունը հրաժարվել էմեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրությունը:

Սկանդալի պատճառով Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը չեղարկել է իր ուղեւորությունը Ռուսաստան, որը պլանավորված էր դեկտեմբերի 2-3-ին:

Թերթի տվյալներով՝ գնդապետը պետք է տեղեկատվություն հավաքեր ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանային համակարգերի, միգրացիոն ճգնաժամի մասին, ինչպես նաեւ մանրամասն տեղեկատվություն՝ ավստրիացի բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս