Բաժիններ՝

CNN-ի լրագրողին զրկել են Սպիտակ տուն մուտքից Թրամփի հետ հանդիպմանն իրարանցում առաջացնելու պատճառով

CNN հեռուստաընկերության թղթակից Ջիմ Ակոստան ժամանակավորապես զրկված է Սպիտակ տան մշտական անցագրից, որը պահանջվում է մամուլի համար բաց միջոցառումների այցելության համար, նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի նախագահի հետ լեզվակռիվ սարքելու պատճառով: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, տեղեկավտությունը նաեւ հավաստել է լրագրողն ինքը:

«Գաղտնի ծառայությունը հենց նոր ինձ խնդրեց իրենց հանձնել Սպիտակ տան իմ անցագիրը»,- գրել է Ակոստան: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ի օրվա առաջին կեսին Սպիտակ տանը, երբ ԱՄՆ-ի նախագահը մամուլի ասուլիս էր հրավիրել կայացած միջանկյալ ընտրությունների շուրջ: Այն բանից հետո, երբ Ակոստան տվել էիր հարցը, Թրամփը լրագրողին խնդրել է նստել տեղում, ինչից հետո մամուլի ասուլիսի կարգավորիչը փորձել է հետ վերցնել միկրոֆոնը, բայց թղթակիցը հրաժարվել է՝ դիմադրություն ցույց տալով, իսկ հետո շարունակել է բացականչել հարցերը 2016 թվականի ընտրություններին ՌԴ-ին վերագրվող միջամտության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս