ՀՀ դեղատներում վաճառվող «Անալգինը ոչնչով չի տարբերվում Թբիլիսիի դեղատներում վաճառվող «Անալգինից». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում խոշոր հիմնարկներից Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում և «Արմենիա» ԲԿ-ում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Այս պահին մեծերից Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում և «Արմենիա» ԲԿ-ում են տեղի ունենում ստուգումներ: Ստուգվում է ամեն ինչ՝ պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայություններ, փաստաթղթավորում, վճարումներ, ֆինանսավորում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ստուգումներն ինքնանպատակ չեն և շարունակական բնույթ են կրելու.

«Չարաշահումներ եղել են, բայց այսուհետ չպետք է լինեն»:

Անդրադառնալով դեղերի շուկային՝ Ա.Թորոսյանը վստահերցեց, որ կեղծ դեղերի դեմ պայքարը շարունակվում է և ՀՀ դեղատներում վաճառվող «Անալգինը» ոչնչով չի տարբերվում Թբիլիսիի դեղատներում վաճառվող «Անալգինից»:

Տեսանյութեր

Լրահոս