«Որ լուրերը տարածվում են, ուրեմն մի բան կա, էլի». Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն առաջիկա ընըտրություններում առաջադրվելու է ռեյտինգային համակարգով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած  «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ցուցակով՝ Շիրակի մարզում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հաստատեց լուրերը, որ լինելու է կուսակցության ընտրական ցուցակում:

«Որ լուրերը տարածվում են, ուրեմն մի բան կա, էլի»,- ասաց նա:

168.am-ի հարցին՝ կանդամակցի՞ ՔՊ-ին, Ֆ. Ցոլակյանը պատասխանեց՝ ոչ, երբեք չի լինի կուսակցական:

Դիտարկմանը, որ ինքը համարվում էր Սերժ Սարգսյանի մտերիմը, Ցոլակյանը հակադարձեց, թե երբևիցե որևէ մեկի հետ մտերիմ չի եղել, այլ եղել է պետական ծառայող, որևէ անձնական հարաբերություններ որևէ մեկի հետ չի ունեցել՝ սկսած ԽՍՀՄ ժամանակներից:

Տեսանյութեր

Լրահոս