Բաժիններ՝

Բելառուսի նախագահի նախկին ինքնաթիռը 2 մլն դոլար մեկնարկային գնով աճուրդի կհանվի

Ту-154М ինքնաթիռը, որով նախկինում երթևեկում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կհանվի վաճառքի: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:

1995 թվականի արտադրության օդանավի համար աճուրդը կկայանա Մինսկի օդանավակայանում՝ դեկտեմբերի 5–ին:

Ինքնաթիռի մեկնարկային գինը լինլելու է ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար: Դրանց կարող են մասնակցել ինչպես Բելառուսից, այնպես էլ այլ երկրներից այն ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ովքեր գումարի 10 տոկոսի չափով կանխավճար կանեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս