Բաժիններ՝

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ցավակցություն է հայտնել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:

Այս մասին հայտնում է ֆեդերացիայի կայքը: «Ծանրամարտի աշխարհը սգում  է համաշխարհային ծանրամարտի և հայկական ծանրամարտի լեգենդի մահվան կապակցությամբ: Յուրի Վարդանյանը ոսկե մեդալ նվաճեց 1980 թվականի Օլիմպիական խաղերում` դառնալով առաջին ծանրորդն, ով իր քաշային կարգում՝ 82,5, գերազանցեց 400 կգ արդյունքը: Նա աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն է, նրան է պատկանում աշխարհի 41 ռեկորդ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Վարդանյանի ընտանիքին և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային»,-ասված է ցավակցական հաղորդագրությունում:

Նոյեմբերի 2-ին 62 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է հայկական սպորտի լեգենդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս