«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսք գնալ չի կարող». Թուրքիայի նախագահական
«Հայաստանի հարցում Թուրքիայի դիրքորոշումը պարզ է և հստակ է: Հարաբերությունների կարգավորման մասին խոսք գնալ չի կարող, մինչև ադրբեջանական օկուպացված տարածքները չազատվեն»,- գրում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահականից՝ ի պատասխան իրենց հարցմանը:
Ըստ ադրբեջանական գործակալության՝ նախագահականից արված հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան նախկինի պես շարունակելու է աջակցել Ադրբեջանին և ղարաբաղյան հարցը պահելու է օրակարգում:
Նախագահականից նշել են նաև, որ Հայաստանը պետք է հրաժարվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված Թուրքիային ուղղված պահանջներից:
«Չնայած Թուրքիայի բոլոր կոչերին՝ Հայաստանը մինչ այժմ չի ձեռնարկել քայլեր 1915թ. դեպքերը ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու ուղղությամբ։
Ըստ նախագահականի՝ Հայաստանի՝ արխիվները բացելու և համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկից հրաժարվելը խոսում է այն մասին, որ Թուրքիայի պատմության մեջ չի եղել Հայոց ցեղասպանություն։