Բաժիններ՝

Տիգրան Ավինյանը՝ իր ընկերությունում ստուգումներ անցկացնելու մասին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրեն պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ին դրամաշնորհ տրամադրելու հետ կապված տեղեկատվությանը: «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից դրամաշնորհ ստանալու հետ կապված ծրագրին ընկերությունը դիմել է դեռևս փետրվարին, գրեթե բոլոր փուլերը տեղի են ունեցել մինչև հեղափոխությունը, իսկ վերջին փուլը տեղի է ունեցել, երբ ես մի քանի օր է փոխվարչապետի պաշտոնում էի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ավինյանը:

Նա պարզաբանեց, որ իր թիմին նախապես տեղեկացրել է իր բիզնես գործունեության մասին, որը եղել է շատ թափանցիկ և մինչև հեղափոխությունը՝ շատ արդյունավետ:

«Ամբողջական գործընթացը գրասենյակի հետ կապված մենք ներկայացրել ենք, և այն մարդիկ, ում հետաքրքիր է գործընթացը, կարող են ծանոթանալ և տեսնել, որ շահերի բախում չկա: Ես ողջունում եմ իրականացվելիք ստուգումները, քանի որ կարծում եմ, որ նմանատիպ գործընթացներում թափանցիկությունը ամենակարևորն է: Կարծում եմ, որ նեգատիվ պրոցես չէ, և մի քանի խնդիր կլուծվի»,- ասաց նա

Փոխվարչապետը նշեց, որ ընդհանուր առմամբ տարատեսակ նյութեր են հրապարակվել իր մասին, տարբեր պաշտոնյաների մասին: «Ես, այո, որոշակի հիմնավոր կասկածներ ունեմ, որ այդ նյութերի մի մասը կարող է լինել պատվիրված»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս