Բաժիններ՝

Կատալոնիայի ժեներալիտետի նախկին փոխղեկավարի համար 25 տարվա բանտարկություն են պահանջել

Իսպանիայի դատախազությունը Կատալոնիայի ժեներալիտետի նախկին փոխղեկավար Օրիոլ Ժունկերասի համար 25 տարվա բանտարկություն է պահանջում խռովության եւ պետական միջոցները վատնելու մեղադրանքով:

Այդ մասին հայտնել է Pais հրատարակությունը: «Կատալոնիայի ազգային ասամբլեա» հասարակական կազմակերպության նախկին առաջնորդ Ժորդի Սանչեսի, OmniumCultural հասարակական կազմակերպության ղեկավար Ժորդի Կուիշարի եւ խորհրդարանի նախկին խոսնակ Կարմա Ֆորկադելի համար դատախազությունը պահանջում է 17 տարվա բանտարկություն՝ խռովություն կազմակերպելու մեղադրանքով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի Գերագույն դատարանն ավարտել է հետաքննությունը Կատալոնիայի այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մեղադրվում են անցյալ տարվա հոկտեմբերին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու կապակցությամբ, եւ հայտարարել է 18 մեղադրյալների նկատմամբ բովանդակային դատաքննություն սկսելու մասին:

Խռովության կազմակերպման եւ պետական միջոցների վատնման մեղադրանք Է առաջադրվել Կատալոնիայի կառավարության նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասին, խորհրդարանի նախկին խոսնակ Կարմա Ֆորկադելին, նախկին խորհրդականներ (Կատալոնիայի կառավարության անդամներ) Ժոակիմ Ֆոռնին, Ժորդի Տուրուլին, Ժոզեպ Ռուլին, Ռաուլ Ռոմեւային եւ Դոլորս Բասային: Ժեներալիտետի եւս երեք նախկին անդամների՝ Մերիչել Բորասին, Կառլես Մունդոյին եւ Սանտի Վիլային, մեղադրանքներ են առաջադրվել պետական միջոցները վատնելու եւ չհնազանդվելու գործով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս