«Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն ազատ են լինելու». Ժիրայր Սէֆիլյան

Ժիրայր Սէֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն ազատ են լինելու.

Չի դադարում «Սասնա Ծռերի»` հատկապես Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի, հասցեին վայրահաչը, թե նրանք օրենք են խախտել և նույնիսկ մարդասպան են։
Նրանք ապստամբ են և անպարտ են օրենքի առաջ։

Մարդկանց սպանել է Սերժ Սարգսյանի ռեժիմը, նրա կառավարած հակահայ և հակամարդ համակարգը։

Ընդունված համաներումը, այն էլ կիսատ֊պռատ, ժողովրդի ճնշման տակ կատարված առավելագույն հնարավորն էր, որին ունակ էր մեռնող համակարգը։
Բնական է, որ նա չէր կարող ճանաչել ապստամբության իրավունքը և ամբաստանելու կամ համաներելու փոխարեն ազատել ու մեծարել ապստամբներին։

Սակայն այս ամենը խիստ ժամանակավոր է։

Կարճ ժամանակ անց Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, ժողովրդի կամքի ուժով, կլինեն ազատ և բոլորիս հետ միասին կմասնակցեն հայրենիքի շենացման ու հզորացման գործին»։

ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԸ և ՍՄԲԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ԱԶԱՏ ԵՆ ԼԻՆԵԼՈՒՉի դադարում Սասնա Ծռերի, հատկապես՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի,…

Gepostet von Jirayr Sefilian am Freitag, 2. November 2018

Տեսանյութեր

Լրահոս