Քարաթափում Կապան քաղաքում. փրկարարները սահմանազատել են ճանապարհի վտանգավոր հատվածը
Նոյեմբերի 2-ին, ժամը 03:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մսի կոմբինատի մոտակա ժայռից քարերը պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատված, դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կապանի Գործարանային թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում մոտ 40 քմ հատվածով. ճանապարհը միակողմանի երթևեկելի է:
Փրկարարները սահմանազատել են ճանապարհի վտանգավոր հատվածը, հեռացրել մանր քարաբեկորները, իսկ խոշոր ժայռաբեկորները (2 հատ մոտ 400 կգ) հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: