Թրամփը պատրաստվում է ՉԺՀ-ի հետ առևտրական համաձայնագիր ստորագրել G20-ի գագաթնաժողովում. Bloomberg
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Չինաստանի հետ առեւտրական համաձայնագիր ստորագրել Արգենտինայում G20-ի գագաթնաժողովում ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայանալիք հանդիպման ընթացքում, գագաթնաժողով, որն այս տարվա նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը տեղի է ունենալու Բուենոս-Այրեսում:
Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ: Նրանց խոսքով՝ Թրամփը հանձնարարել է նախարարների կաբինետին՝ մշակել նման համաձայնագրի նախնական պայմանները: Փաստաթղթի նախագծի նախապատրաստմանը մասնակցում են միանգամից մի քանի գերատեսչություններ:
Նախօրյակին Թրամփը հայտնել է ամերիկա-չինական արտաքին առեւտրի հարցերի շուրջ Սի Ցզինպինի հետ ունեցած արդյունավետ հեռախոսազրույցի մասին, որը նա որակել է «տեւական եւ շատ լավ»,-հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: