Բաժիններ՝

«Նորմալ է, որ «Բարսելոնան» փնտրում է նոր 9 համար». Սուարես

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է քննադատությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է վերաբերվում ակումբի՝ նոր հարձակվող փնտրելու փաստին:

«Նորմալ է, որ «Բարսելոնան» փնտրում է նոր ինը համար: Ես արդեն 31 տարեկան եմ:
Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա ես պրոֆեսիոնալ եմ և ես հասկանում եմ, որ պետք է ընդունեմ քննադատություն և ինքնաքննադատ լինեմ, երբ ամեն ինչ լավ չի ընթանում:

Սուպերգավաթի խաղից հետո ինձ ասացին, որ ես գեր եմ և կորցրել եմ մարզավիճակս: Սակայն, ես սկսել էի մարզվել երեքշաբթի, իսկ խաղն արդեն շաբաթ օրն էր:

Բնականաբար, խաղացողը դանդաղ է և ոչ լավագույն մարզավիճակում, երբ նա նոր է վերադարձել մեկ ամիս տևող արձակուրդից և Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո: Բայց հետո ֆուտբոլիստը աստիճանաբար թափ է հավաքում »,- նշել է Սուարեսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս