Նյու Յորքում տեղի է ունեցել հոբելյանական Հելոուին-շքերթը
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել հոբելյանական 45-րդ շքերթը Բոլոր սրբերի օրվա կամ Հելոուինի պատվին։ Շքերթը, որն ավանդաբար հավաքում է ինչպես հազարավոր մասնակիցների, այնպես էլ հազարավոր հանդիսականների, այս տարի նշվել է ոչ միայն բազմապիսի զգեստներով, սարսափազդու դիմակներով եւ պարերով, այլեւ քաղաքական կոչերով:
Այսպես, ելույթ ունեցող խմբերից մեկը բողոքի կոչ Է արել Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո, որոնք կկայանան նոյեմբերի 6-ին, ինչպես նաեւ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնաթողության կոչ: Շքերթի մասնակիցների մի այլ խումբ տարել է պլակատ՝ Մեքսիկայում զոհված լրագրողների լուսանկարներով եւ «Մենք ցանկանում ենք հիշատակել այն լրագրողներին, որոնք սպանվել են Մեքսիկայի կառավարության կողմից» մակագրությամբ: Բայց հիմնականում շքերթը տոն է դարձել հանդիսականների համար: Մարդիկ Ստորին Մանհեթենի 6-րդ անվենյուում արգելափակոցների մոտ տեղեր են զբաղեցրել շքերթի սկսվելուց մի քանի ժամ առաջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: