Վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում
Նոյեմբերի 1-ին` ժամը 02:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 6 շենքի 2-րդ մուտքի վերելակը 2-րդ հարկի մակարդակում խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման փրկարարական ջոկատը:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: