Ժուլեն Լոպետեգին հեռացվեց «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից
Ֆլորենտինո Պերեսը նոր մարզիչ է փնտրում: Կլասիկոյում «Բարսելոնայից» կրած 5:1 հաշվով պարտությունը դարձավ «Ռեալի» ղեկավարների համբերության վերջին կաթիլը:
Առաջին լուրջ խոսակցությունները մարզչի հեռացման մասին հայտնվել էին հոկտեմբերի 22-ին: Կլասիկոն Ժուլենի աշխատանքը պահպանելու վերջին շանսն էր, բայց նա չկարողացավ օգտվել դրանից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոպետեգիին Մադրիդում կարող է փոխարինել Անտոնիո Կոնտեն:
2018թ. հունիսին Լոպետեգին «Ռեալի» հետ կնքեց եռամյա պայմանագիր՝ հեռանալ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հենց ԱԱ-ի մեկնարկից առաջ:
11 տուրերից հետո «Ռեալը» գտնվում է 9-րդ տեղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը