Ինչու է դանդաղում նյութափոխանակությունը. 5 ոչ ակնհայտ պատճառ, որոնցից կարելի է ազատվել առանց դեղամիջոցների

Դիետաները, քիչ շարժվելը, քիչ ջուր օգտագործելը և մի շարք այլ գործոններ նպաստում են նյութափոխանակության դանդաղեցմանը: Goodhouse.ru-ն ներկայացրել է ոչ ակնհայտ պատճառներ, որոնք հանգեցնում են նյութափոխանակության դանդաղեցման:

Քիչ ջուր եք խմում: Այո՛, նյութափոխանակությունը կախված է ոչ միայն նրանից, թե ինչ եք ուտում: Մեծ նշանակություն ունի նաև՝ ինչ եք խմում և որքան: Երբ օրգանիզմը բավարար քանակով ջուր չի ստանում, այս գործընթացը դանդաղում է: Հիշեք, որ խոսքը մաքուր ջրի մասին է. գազավորված ջուրը, հյութերը, սուրճն ու թեյը չեն կարող փոխարինել ջրին:

Քիչ եք շարժվում: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 30 րոպե նվիրել ֆիզիկական ակտիվությանը, որպեսզի օրգանիզմի բոլոր համակարգերը կարողանան բնականոն աշխատել: Խոսքը նաև նյութափոխանակության համակարգի մասին է: Նստակյաց կենսակերպը հանգեցնում է նաև նյութափոխանակության դանդաղեցման:

Շատ եք նյարդայնանում և հոգնում: Զարմանալի է, բայց նյութափոխանակությունը կարող է դանդաղել լարված ու նյարդային պահերին: Փորձեք ճիշտ հաշվարկել ուժերը, վերահսկել էմոցիաներն ու հանգստանալ:

Կարդացեք նաև

Խիստ դիետաներ: Քչերը գիտեն, որ խիստ դիետաները նյութափոխանակության դանդաղեցման պատճառ են դառնում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սննդակարգի կալորիականությունն ու օգտագործվող մթերքի քանակը կտրուկ ընկնում է, ինչի արդյունքում նյութափոխանակությունը դանդաղում է: Խուսափեք խիստ դիետաներից, հավասարակշռեք սննդակարգը:

Քիչ քանակով բջջանյութ եք օգտագործում: Ձավարեղենը, թեփը, ամբողջահատիկ ցորենի ալյուրից պատրաստված հացը, բանջարեղենն ու մրգերը մեծ քանակով բջջանյութ են պարունակում, որը չափազանց կարևոր է նյութափոխանակության համար, անհրաժեշտ պայմաններ է ստեղծում օգտակար բակտերիաների աճի համար, նպաստում աղիների մաքրմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս