Բաժիններ՝

Վրաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանի նախագահի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 28-ին կայացած ընտրություններում չհավաքեց առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ:

Այդ մասին վկայում են ընտրական տեղամասերից ստացված քվեաթերթիկների 99,57 տոկոսի տվյալները, որոնք հոկտեմբերի 29-ին հրապարակել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: ԿԸՀ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին ընտրություններում աջակցում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է ձայների 38,66 տոկոսը, նրա օգտին քվեարկել Է մոտավորապես 615 հազար ընտրող:

Երկրորդ փուլում նրա հետ կմրցակցի «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, որը հավաքել է մոտավորապես 600 հազար ձայն կամ 37,7 տոկոսը: Ընտրություններում երրորդ տեղն զբաղեցրել է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, որի օգտին ձայն է տվել 175 հազար մարդ կամ 10,97 տոկոսը: Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի օգտին քվեարկել է ընտրողների 3,76 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 46,74 տոկոս: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում կկայանա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ, հաղորդել է ՏԱՍս-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս