Բաժիններ՝

Չինաստանը և Ճապոնիան համագործակցության 50 համաձայնագիր են ստորագրել

ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 26-ին ստորագրել են երկու երկրների համապարփակ համագործակցության 50 համաձայնագիր: Հանդիպումը կայացել է Ճապոնիայի կառավարության ղեկավարի՝ Պեկին կատարած եռօրյա այցի շրջանակներում:

«Դիմակայությունից մինչեւ գոյակցություն. Ճապոնիայի եւ Չինաստանի երկկողմ հարաբերությունները թեւակոխեցին պատմական զարգացման նոր փուլ»,- ճեպազրույցում ասել է Աբեն: Նրա խոսքով՝ ապագայում Ճապոնիան սպասում է «նոր հնարավորություններ ՉԺՀ-ի հետ համագործակցության համար», այդ թվում՝ «ենթակառուցվածքային նախագծերի, լոգիստիկայի, առողջապահության եւ ֆինանսների ոլորտում»:

Իր հերթին Լի Կեցյանն ընդգծել է, որ «Չինաստանը եւ Ճապոնիան պետք է պահպանեն ազատ առեւտրի սկզբունքները», ինչպես նաեւ «արագացնեն համապարփակ առեւտրական համագործակցության շուրջը բանակցությունները» Պեկինի, Տոկիոյի եւ Սեուլի միջեւ: Ճապոնիայի ղեկավարության այցը Չինաստան՝ կառավարության ղեկավարի մակարդակով, տեղի է ունեցել վերջին յոթ տարվա ընացքում առաջին անգամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս