«Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից»

«Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Հայտարարության մեջ ասվում է.

«Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Դա ձեր լիազորությունների նույնքան վերազանցում է, որքան դատավորներին զանգելը: Շանթը քրեական հանցագործ չէ՛, որի պատիժը կարելի է մեղմել, պատժաչափը կրճատել, կամ պարզապես ներել:

Շանթը հայ ժողովրդի, հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, նաև ձեր կողմից ճանաչված քաղբանտարկյալ է, և նրա արդարացումն ու ազատությունը, ոչ թե իր կամ իր փաստաբանների, այլ Ձեր՝ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի  պարտականությունն է:

Կարծում եմ՝ սեփական փորձով արդեն համոզվել եք, որ ամբոխահաճ հռետորաբանությունը արդյունավետ, բայց ժամանակավոր միջոց է: Դրան անպայման հետեւում է իրականությանն առերեսվելու հրամայականը: Իր ողջ գիտակցական կյանքը Հայաստանի անկախության ու ապագաղութացման պայքարին նվիրած առաջամարտիկին բանտում պահելով՝ նոր, «ազատ», «արդար» եւ «թափանցիկ» ընտրություններով ստեղծվելիք իշխանությունը նոր Հայաստա՞նը, թե՞ ռուսական կայսրության նորացված գաղութն է կառավարելու»,-ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս