Հայաստան ուղևորվելու ճանապարհին բեռնատար է վթարի ենթարկվել Թուրքիայում
Թուրքիայի Օրդու նահանգի Ունյե շրջանում վթարի է ենթարկվել բեռնատար մեքենա, որը պատրաստվում էր մուտք գործել Հայաստան։
Ավտովթարի հետևանքով բեռնատարի թուրք վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Բեռնատար մեքենայի մեջ այլ մարդ չի եղել:
Աղբյուրը նշում է, որ բեռնատար մեքենան Գերմանիայից էր ուղևորվել Թուրքիա, որտեղից էլ պիտի շարժվեր դեպի Հայաստան։
Դեպքի առնչությամբ Թուրքիայի ոստիկանությունում հետաքննություն է սկսվել: