Բաժիններ՝

Իռլանդիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Իռլանդիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին):

Բացի գործող նախագահ Մայքլ Հիգինսից, պետական բարձրագույն պաշտոնին հավակնում է հինգ մարդ՝ «Շինն ֆեյն» ընդդիմադիր կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Լիադ Նի Ռիադը, ձեռնարկատերեր Պիտեր Քեյսին, Գեւին Դաֆին եւ Շոն Գալահերը, որոնք հանդես են գալիս որպես անկախ թեկնածուներ, ինչպես նաեւ սենատոր եւ հասարակական գործիչ Ջոան Ֆրիմանը:

Ողջ ընտրարշավի ընթացքում Հիգինսը գլխավոր ֆավորիտն էր, նրա վարկանիշը գտնվում էր 65-70 տոկոսի սահմաններում: RTE ալիքում եզրափակիչ հեռուստաբանավեճերի արդյունքներով հոկտեմբերի 24-ին անցկացված հարցումները մատնանշում էին, որ գործող նախագահի վերընտրման օգտին պատրաստ է քվեարկել իռլանդացիների 68 տոկոսը:

Ժողովրդականության ցուցանիշով երկրորդ տեղում Շոն Գալահերն է (12 տոկոս), երրորդում՝ Լիադ Նի Ռիադը (9 տոկոս): Իռլանդիան խորհրդարանական հանրապետություն է, նախագահն իրականացնում է հիմնականում ներկայացուցչական գործառույթներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս