Գիտնականները՝ հասակի և քաղցկեղի առաջացման վտանգի միջև կապի մասին
Լոնդոնի Թագավորական ընկերության գիտնականները հրապարակել են հետազոտության արդյունքներն այն մասին, թե ինչպես է բարձր հասակը կապված քացկեղի զարգացման հավանականության հետ:
Փորձագետներն ուսմումնասիրել են քաղցկեղի 23 տեսակներ եւ նկատել, որ դրանցից 18-ի զարգացման վտանգը կախված է մարդու հասակից։
Ամբողջ կյանքի ընթացքում մարդկանց բջիջներում կուտակվում են մուտացիաներ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի: Բարձրահասակ մարդկանց մոտ ավելի շատ են բջիջները, քան ցածրահասակների մոտ: Այդ կերպ, մեծանում է նաեւ չարորակ գոյացությունների զարգացման վտանգը:
Վերլուծության տվյալների համաձայն՝ կանանց մոտ հասակի յուրաքանչյուր տասը սանտիմետրը քաղցկեղի վտանգը մեծացնում է 12 տոկոսով, տղամարդկանց մոտ՝ 9 տոկոսով:
Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ հասակն առավել ուժեղ ազդում է մելանոմայի առաջացման վրա: Գիտնականները կապ չեն հայտնաբերել հասակի եւ կերակրափողի, ստամոքսի, բերանի խոռոչի եւ կանանց մոտ արգանդի վզիկի եւ տղամարդկանց մոտ ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգի միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: