Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցություն ունենալու մասով հարցաքննվել է նաև Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Ղահրամանյանը ևս մարդկանց է հավաքագրել և ուղարկել Երևան, ովքեր մասնակցել են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների գործադրմանը:
Հենց դրանով էր պայմանավորված, որ 10 տարի շարունակ գեներալ-նահանգապետը վայելում էր իր իսկ ձևավորած իշխանության բարիքները՝ անարգել թալանելով ու կողոպտելով մի ամբողջ մարզ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: