Վահե Գրիգորյանը վերահաստատեց՝ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը այսօր ԱԺ-ում ձայների 30 կողմ, 23 դեմ հարաբերակցությամբ չընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:

Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ շարունակո՞ւմ է պնդել, թե Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, ՍԴ անդամի թեկնածուն պատասխանեց. «Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցի վերաբերյալ իմ արտահայտած դիրքորոշումն ուժի մեջ է: Դա շարունակում է իմ դիրքորոշումը մնալ», – ասաց Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2018թ. մարտի 1-ին Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.  «Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու Արմեն Սարգսյանի վերջին վեց տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու ապացույցն է, որի հիման վրա հիմա Ազգային ժողովը զբաղվելու է քաղաքական մաստուրբացիայով՝ իր և մի շարք իշխանական լեգիստների ընկալմամբ պետք է ընտրի Հանրապետության նախագահին:

Ինչպես գիտեք, քաղաքացիության մասին պետության օրենսդրությունը (կոնկրետ դեպքում՝ Միացյալ Թագավորության) ենթակա չէ մեկնաբանման այդ երկրից բացի որևէ այլ պետության պաշտոնյայի կամ մարմնի կողմից, քանի որ քաղաքացիության հարաբերությունները բացառապես սուվերեն կարգավորման առարկա են:

«Բրիտանական Քաղաքացիության մասին» 1981թ.-ի օրենքն ուժի մեջ է առ այսօր և ուժի մեջ է եղել Սերժ Սարգսյանի թեկնածուի կողմից բրիտանական քաղաքացություն ստանալու և դադարեցման պահին (ըստ վերջինիս մամուլին տրված պարզաբանումների): Համաձայն այդ օրենքի 12 հոդվածի կետ (2)-ի, անձի բրիտանական քաղաքացիությունը համարվում է դադարեցված այն պահից, երբ Միացյալ Թագավորության պետական քարտուղարը կատարում է քաղաքացիությունից հրաժարվող անձի՝ “Բրիտանական Քաղաքացիության մասին” 1981թ.-ի օրենքի 12 հոդվածի համաձայն ներկայացրած քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարության գրանցումը:

Այս մասին, համաձայն բրիտանական օրենսդրության անձին անմիջապես պաշտոնապես ծանուցվում է՝ տրամադրելով համապատասխան փաստաթուղթ, որով նա տեղեկացվում է իր՝ բրիտանական քաղաքացիության դադարեցնելու հայտարարության պետական գրանցման մասին:

Բայց ոչ, դուք չեք տեսնելու այդ փաստաթուղթը կամ որևէ փոխարինող ապացույց: Ձեզ նույնիսկ բանավոր չի պատասխանելու նման հարցի՝ պարոն Ա. Սարգսյանը: Դրա փոխարեն, Սերժ Սարգսյանը հոգ կտանի, որպեսզի իր անձնական նպատակներով օգտագործվող թեկնածուն “ապացույցի” կարիք չզգա: ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության կողմից նրան կապահովեն տեղեկանքով:

Եվ այս, մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից: Կներեք, որ իրական անելիքիցս մի փոքր շեղվեցի և այս չնչին և մասնավոր հարցի վրա ձեր ուշադրությունը շեղեցի: Սրանում ոչ մի անսպասելի բան չկար»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու Արմեն Սարգսյանի…

Gepostet von Vahe Grigoryan am Mittwoch, 28. Februar 2018

Տեսանյութեր

Լրահոս