«Մենք հավատարիմ կմնանք ստորագրված հուշագրին». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը վաղը չի ընտրի ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ իրենք չեն քվեարկի և թույլ կտան իրականանա այն քաղաքական օրակարգը, որ ներակայացված է, այսինքն՝ երկու անգամ չի ընտրվում վարչապետ, և կլինեն արտահերթ ընտրություններ:
«Մենք հավատարիմ կմնանք ստորագրված հուշագրին»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ հույս հայտնելով, որ որևէ ֆորս մաժոր չի լինի և մեկ շաբաթ հետո ևս վարչապետ չի ընտրվի: