«Ելքը» որոշել է վաղը առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
«Ելք» խմբակցությունը որոշել է վաղը ՀՀ վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Խմբակցության պատգամավորները նշում են, որ դա խորհուրդ են տալիս իրավաբանները։
Այսպիսով՝ «Ելքը» փորձում է կանխել անակնկալները ՀՀԿ-ից։