NASDAQ OMX Armenia-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել “Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում
Տեղի է ունեցել NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված «Բորսայի լավագույն անդամ 2017» ամենամյա մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրումը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017» մրցանակը, հաղթող է դարձել Բանկի գանձապետարանի ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժինը:
Մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն 8-րդ տարին անընդմեջ, և հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում NASDAQ OMX Armenia հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը և եկամտաբերությունը:
«Լավագույն առևտրային գործընկեր 2017» անվանակարգում հաղթող է ճանարվել ՎՏԲ-Հայաստան Բանկի գանձապետարանի արժեթղթերով գործառնությունների բաժնի պետ Հասմիկ Առաքելյանը:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում արդեն 4-րդ տարին անընդմեջ, շուկայում տարվա լավագույն դիլերը ընտրում է NASDAQ OMX Armenia անդամ հանդիսացող բանկերի և ներդրումային կազմակերպությունների դիլերների ընդհանուր քվեարկության հիման վրա: