Տասը մարդ է զոհվել Ղրիմի քոլեջում տեղի ունեցած պայթյունից
Նախնական տվյալներով տասը մարդ է զոհվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Աղետների բժշկության հանրապետական կենտրոնում:
«Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ»,-ասել է գործակալության զրուցակիցը: Արտակարգ պատահարի վայրից հիվանդանոց են հասցրել 25 մարդու:
«25 մարդ է դուրս բերվել պատահարի վայրից, նրանք բոլորն էլ գտնվում են Կերչի թիվ 1 հիվանդանոցում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հոկտեմբերի 17-ի ցերեկը պայթյուն է տեղի ունեցել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում: