Բաժիններ՝

Հայաստան-Մակեդոնիա խաղին ներկա է եղել 8300 երկրպագու

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Մակեդոնիայի հանդիպմանը ներկա է եղել ավելի քիչ ֆուտբոլասեր, քան Ջիբրալթարի դեմ հանդիպմանը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստան-Ջիբրալթար խաղին ներկա է եղել 11000 հանդիսական, իսկ Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա խաղին՝ 8300 հանդիսական:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է: Ենթախմբի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է 9 միավորով: 6-ական միավոր ունեն Ջիբրալթարի և Հայաստան ընտրանիները: 3 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս