Բաժիններ՝

Քվեաթերթիկներում կնշվեն Վրաստանի նախագահի բոլոր 25 թեկնածուների անունները

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) գրանցված նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հանել իր թեկնածությունը, համապատասխանաբար, քվեաթերթիկում նշված կլինեն բոլոր 25 թեկնածուները: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել Է 25 թեկնածուների, նրանցից 19-ը ներկայացնում են կուսակցություններ, իսկ 6-ը՝ նախաձեռնող խմբեր: Մինչեւ թեկնածությունը հանելու ժամկետի լրանալը (մինչեւ հոկտեմբերի 16-ի18:00-ն) ԿԸՀ հայտ չի ներկայացրել թեկնածուներից ոչ մեկը, համապատասխանաբար, քվեաթերթիկում կլինեն բոլոր գրանցված թեկնածուները»,- հայտարարել է Միքելաձեն:

Առաջիկա ընտրությունները կդառնան Վրաստանի նախագահի վերջին ուղղակի ընտրությունները: Այս անգամ ժողովրդի ընտրյալը նախագահի պաշտոնը կզբաղեցնի վեց տարի, հինգի փոխարեն, ինչպես դա եղել է մինչ այժմ:

«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը պաշտպանում է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին: Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն, նրա գլխավոր մրցակիցներն են համարվում «Ուժը միասնության մեջ է» միավորման թեկնածու, «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն եւ «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս