«Որքանո՞վ է ժողովրդավար, որ 0,00 տոկոս հավաքած ուժը ներկայացված լինի ԱԺ-ում»

«Այս պահին ես նման տեղեկատվություն չունեմ՝ քննարկվե՞լ է պարոն Ծառուկյանի հետ, թե՞ ոչ: Մենք հավատարիմ ենք մեր քաղաքական պայմանավորվածությանը, երկու շաբաթ հետո խորհրդարանը օրենքի ուժով կգնա ինքնալուծարման: Ինչ սցենարով կլինի, ինչ կերպ կլինի, ես կարծում եմ, կլինի այնպես, ինչպես ենթադրում են մեր պայմանավորվածությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկայնը քննարկե՞լ են նախապես չընտրելու պայմանով վարչապետի պաշտոնում Փաշինյանի առաջադրման հարցը:

Ըստ նրա՝ եթե կլինի նոր պայմանավրովածություն, ընդառաջ կգնան նաև դրան:

ԸՕ-ի հետ կապված Ն.Զոհրաբյանը նշեց, որ իրենց առաջարկները հիմնականում ընդունված են, և իր միակ վերապահումը օրենքի ուժով ֆիքսել չորրորդ ուժի ներկայությունն է:

Պատգամավորի խոսքով՝ ինքը լուրջ կանխատեսում ունի, որ այդ չորրրոդ ուժն անգամ մեկ տոկոս վստահության քվե չի հավաքելու և հարց է, թե որքանո՞վ է ժողովրդավար, որ 0,00… տոկոս հավաքած ուժը ներկայացված լինի ԱԺ-ում: Զոհրաբյանը նշեց, որ կառավարության հետ համաձայնության են եկել, որ գոնե ֆիքսվի նվազագույն շեմ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս