Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան 6-րդն է Օլիմպիական խաղերում
Բուենոս Այրեսում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան ավարտեց ելույթները:
Բազմամարտի եզրափակչում հավաքելով 60.950 միավոր՝ նա գրավեց 6-րդ հորիզոնականը:
Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ ռուս Դարիա Տրուբնիկովան:
Ավելի վաղ Հայաստանը պատանեկան Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ էր նվաճել ծանրամարտում և բրոնզե մեդալ՝ ըմբշամարտում: