Գվարդիոլան դեմ չէ աշխատել Իտալիայում
Խոսեպ Գվարդիոլային ժամանակին համոզել են չտեղափոխվել Գերմանիայի առաջնություն: Պեպ Գվարդիոլան, երևում է, ուզում է լրացնել իր տիտղոսների հավաքածուն և պատրաստ է աշխատել Իտալիայի առաջնությունում:
«Ժամանակին ինձ համոզում էին չգնալ և չաշխատել Գերմանիայի առաջնությունում, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց ես ուղևորվեցի Բունդեսլիգա: Այնպես որ, Իտալիան մնում է տարբերակ, ինչո՞ւ ոչ:
Իտալիան հզոր ֆուտբոլային երկիր է: Իտալական ակումբները և հավաքականը շատ տիտղոսներ են հաղթել, հատկապես՝ Արիգո Սակիի ժամանակներում: Իտալիայի հավաքականի ԱԱ դուրս չգա՞լը: Բոլոր թիմերն էլ պարտվում են, բայց հետո նորից հաղթում են: Կարևոր է, որ իտալական չինովնիկները գտնեն բոլոր հարցերի ճիշտ պատասխանները»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում Corriere dello sport-ը:
Գվարդիոլան արդեն հաղթել է Պրիմերան՝ «Բարսելոնայի» հետ, գերմանական Բունդեսլիգան՝ «Բավարիայի» հետ, ինչպես նաև Անգլիայի Պրեմիեր լիգան՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը