ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններին ամենայն հանվանականությամբ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Մեծ հավանականությամբ մենք կմասնակցենք «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով: Մեծ է հավանականությունը, որ այդպես էլ կլինի, բայց վերջնական որոշում դեռ չի կայացվել: Չնայած դեռ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր, կարծես, որոշում կայացվել, որ «Իմ քայլը» դաշինքը լինի»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Հարցին՝ «Ելք»-ի իր գործընկերները կլինե՞ն դաշինքում, Փաշինյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև ասացի, որ Երևանի ավագանու ընտրությունների ձևաչափով ենք գնալու»: