Փաշինյանը խոստացել է լուծել Ավշարի Արայիկի «դրածոյի» հարցը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաշատի ավագանու անդամների հետ՝ քննարկելու քաղաքում ստեղծված վիճակը:
Արդեն կես տարուց ավելի ավագանու անդամները հրաժարվում են նիստեր գումարել՝ չցանկանալով աշխատել քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետ, ով, ըստ ավագանու անդամների, Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի դրածոն է:
Վարչապետ Փաշինյանը խոստացել է առաջիկայում անդրադառնալ խնդրին եւ համայնքի համար ընդունելի լուծում գտնել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: