Իշխանությունները չեն սպասի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը. ընտրություն ամեն գնով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ վարչապետին կից ընտրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները` փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպեցին խորհրդանական երեք ուժերի` ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի հետ:

Եվ չնայած Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին, սակայն, ըստ էության, չի բացառվում, որ եզրակացություն չլինի: Երեկ այս առնչությամբ առաջին փոխվարչապետը լրագրողների հետ զրույցում նկատեց.

«Մենք ե՛ւ հայեցակարգը շատ ավելի վաղ, ե՛ւ օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկել ենք, պաշտոնապես վերջին տարբերակն այսօր է ուղարկվել։ Վենետիկի հանձնաժողովի հետ կոնտակները շարունակվելու են, հուսամ՝ որոշակի փոխըմբռնում կլինի»։ «Ժողովուրդ» օրաթերթն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ արդարադատության նախարար, վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանի հետ:

-Գործող օրենսգրքով հնարավոր չէ՞ արտահերթ ընտրությունների գնալ:

-Հնարավոր է: Այսօրվա կառավարություն ձեւավորած քաղաքական ուժի համար սա ձեռնտու է: Սակայն քաղաքական ուժը նպատակահարմար է գտնում գնալ ժողովրդավարական ճանապարհով, նախապատրաստել ընտրական օրենսգիրքը ավելի ներառական Ազգային ժողով ունենալու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս