Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու մասին

Այսօր կառավարության նիստում նշանակվեցին երեք նոր մարզպետներ՝ Դավիթ Գևորգյանը՝ Արագածոտնի, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի, և Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հունան Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես ընդունված է ասել, նախորդ իշխանության տարիներին, և այս առումով, վարչապետի կարծիքով, որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ: Նա պարզաբանեց, թե ինչ է ուզում անել:

Ն.Փաշինյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ իր ելույթում ասել է հետհեղափոխական ժամանակների տրամաբանությունը, և ամենակարևոր խնդիրն է՝ արտահերթ ընտրություններից հետո ավարտված համարել ՀՀ-ում տեղի ուեցեած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և ՀՀ ժողովրդի ներուժը ներգրավել երկրի հետագա զարգացման գործում:

«Այս իմաստով ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում: Այս տրամաբանությամբ մենք ՀՀ-ում չպետք է թույլ տանք, որ զարգանա այնպիսի մի երևույթ, որը պայմանական կարելի է կոչել քաղաքական ռասիզմ»,- ասաց Ն.Փաշինյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ իսկապես գալիս է լիարժեք համախմբման ժամանակը, կա բարիկադներ կառուցելու, կա բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը.

«Այս տրամաբանությունը որևէ կերպ չի նշանակում՝ ինդուլգենցիա որևէ մեկի հասցեին, ընդ որում՝ նկատի ունեմ և՛ գործող, և՛ նախկին պաշտոնյաներին: Մենք ասել ենք, որ ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ, և դա վերաբերում է ոչ միայն գործող ու նախկին պաշտոնյաներին և ոչ պաշտոնյաներին, այլ ընդհանրապես բոլորին: Սա չի նշանակում, որ մենք փակում ենք պետական կառավարման համակարգի կադրային փոփոխությունները և ավելի արդյունավետ կառավարման համակարգ ունենալու տրամաբանությունը»:

Ն.Փաշինյանի խոսքով՝ ընդհակառակը, այսօր կառավարման համակարգի 90%-ը և ավելին նույն մարդիկ են, ըստ էության՝ կառավարման համակարգը մնացել է մեծամասամբ նույնը, բայց այդ 90%-ը չպետք է հանել և նոր մարդ բերել, բայց նաև դա անձեռնմխելի չէ: Նա նշեց, որ ակնհայտ է, որ այդ 90%-ի մեջ կա մեծ տոկոս, որ ցանկություն չունի աշխատել, նույնիսկ կան, որ ցանկություն ունեն այնպես անել, որ ուրիշները չաշխատեն, և կան սաբոտաժի կամ այդպիսի հնարավորություն տվող երևույթներ:

Մարզպետների նշանակումը վարչապետը սիմվոլիկ անվանեց՝ նկատելով, որ նրանցից մեկն ակտիվ մասնակցել է հեղափոխությանը, Վանեցյանը, Օսիպյանը և Պողոսյանը բարիկադների մյուս կողմից էին, Մաթևոսյանն էլ քաղաքական նախընտրություններ չունեցող, չեզոք միջավայրից եկող գործիչ է.

«Դրանով ուրվագծում ենք ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները»:

«Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում՝ համախմբելու ամբողջ հնարավորությունները, ներուժը մեր երկրի և դա ծառայեցնելու մեր պետության ու ժողովրդի ապագային»,- եզրափակեց Ն.Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս