
5-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է «Լավագույն դիպուկահար» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը

Հոկտեմբերի 15-ին 5-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է «Լավագույն դիպուկահար» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը:
Առավել բարձր արդյունքներ արձանագրած զինծառայողները կշարունակեն զարգացնել վարպետությունը ու տեսական գիտելիքները համաբանակային եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: