Բաժիններ՝

Քանյե Ուեսթը մարզակոշիկներ է նվիրել Ուգանդայի նախագահին և ուգանդական անուն է ստացել

Ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթը հանդիպում է ունեցել Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենիի հետ եւ նրան մի զույգ մարզակոշիկ նվիրել, իսկ փոխարենն ստացել է ուգանդական անուն: Այդ մասին հայտնել է New Vision թերթը:

Հրատարակությունը, վկայակոչելով Ուգանդայի նախագահի մամուլի ծառայությունը, հայտնել է, որ Մուսեւենին ընդունել է Քանյե Ուեսթին ու նրա կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, որոնք հանգստանալու են եկել Ուգանդա: Հանդիպման ընթացքում ամերիկացի երգիչն Ուգանդայի ղեկավարին մի զույգ սպիտակ մարզակոշիկ է նվիրել եւ դրանց վրա թողել իր ինքնագիրը:

Ի պատասխան Մուսեւենին Ուեսթին եւ Քարդաշյանին մի քանի գիրք է նվիրել: Բացի այդ, Ուգանդայի նախագահն ամերիկացի հյուրերին տեղական անուններ է տվել. Ուեսթին՝ Քանյեսիգի, իսկ Քարդաշյանին՝ Քեմիգիշա: «Ամերիկացի զույգը նախագահի հետ քննարկել է Ուգանդայի եւ ընդհանուր առմամբ Աֆրիկայի ներդրումային ներուժը, հատկապես զբոսաշրջության ոլորտում»,- նշել է Մուսեւենիի մամուլի ծառայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս