Փաշինյանի մտերիմ ընկերը Մոսկվայից եկել ու չի ցանկացել հանդիպել նրա հետ. բոլորն ապշած են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլի նվիրված եւ անչափ մտերիմ ընկերներից մեկը՝ Հակոբը, որն այժմ ապրում է Մոսկվայում, որի Արեշի տանը «ընդհատակում» եղած օրերին ապրել է Նիկոլը (Հակոբն այդ տանն ապրել է մոր հետ), ամռանը եկել է Հայաստան ու չի հանդիպել, չի շնորհավորել վարչապետ դարձած իր ամենամտերիմ ընկեր Նիկոլ Փաշինյանին, ինչը շարժել է ընդհանուր ընկերների զարմանքը։

Հարցին՝ ինչո՞ւ, Հակոբը չի պատասխանել, չի ցանկացել ընդհանրապես այդ խնդրից խոսել, այդպես էլ, առանց հանդիպելու, մեկնել է Մոսկվա։ «Մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց այդ աբսուրդը. էդ ի՞նչ պետք է եղած լիներ, որ Հակոբը գար Հայաստան, չզանգեր-շչնորհավորեր-չհանդիպեր Նիկոլին»,- ափիբերան ասում են ընկերները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031