Ինչու կինը չի կարողանում հղիանալ. հիվանդություններ և խնդիրներ, որոնք խանգարում են բեղմնավորմանը

Մի խումբ հիվանդություններ և գործոններ կարող են խանգարել կնոջը հղիանալ: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ պատճառներն ու գործոնները վեր հանելու և դրանց լուծում տալու համար անհրաժեշտ է խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ:

1. Ձվազատման խանգարումներ

  • վաղ դաշտանադադար, որը բնորոշվում է ձվարանների հյուծմամբ
  • պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • պրոլակտինի բարձր մակարդակ
  • ձվաբջջի վատ որակ
  • վահանաձև գեղձի խնդիրներ. վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները կարող են հանգեցնել հորմոնալ խանգարումների
  • խոլեստերինի բարձր մակարդակ
  • քրոնիկ վիճակներ՝ ՄԻԱՎ, քաղցկեղ և այլն:

2. Արգանդի, ֆալոպյան փողի հետ կապված խնդիրներ

Կարդացեք նաև

  • էնդոմետրիոզ
  • միոմա՝ բարորակ գոյացություններ
  • արգանդափողերի անանցանելիություն:

3. Որոշ դեղամիջոցների ընդունում

  • ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ
  • քիմիաթերապիա
  • ճառագայթային թերապիա
  • թմրանյութեր:

4. Այլ պատճառներ: Գոյություն ունեն մի խումբ այլ պատճառներ, որոնք կարող են հանգեցնել այս խնդիրին, այդ թվում՝ սեռական հասունացման խնդիրներ, ցելակիա, շաքարային դիաբետ, որոշ աուտոիմուն հիվանդություններ, ժառանգական խնդիրներ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս