Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն համաձայնեցրել են երկաթուղիների միացումն սկսելու ժամկետները

ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի իշխանությունները համաձայնության են եկել նոյեմբերի վերջին – դեկտեմբերի սկզբին անցկացնել կորեական երկու պետությունների երկաթուղիների միացման եւ արդիականացման աշխատանքներն սկսելու արարողությունը:

Այդ մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը՝ ամփոփելով նախարարական մակարդակով բանակցությունների հերթական փուլի արդյունքները:

Բանակցությունները տեղի են ունեցել Հյուսիսի եւ Հարավի միջեւ ընկած ապառազմականացված գոտու Փանմունջոմ սահմանային վայրում: Հոկտեմբերի վերջից երկաթուղիների վիճակի գնահատման համատեղ աշխատանքներ կիրականացվեն սահմանամերձ շրջանների արեւմտյան մասում, իսկ նոյեմբերի սկզբից՝ արեւելյան մասում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս